Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր

Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը, «16:00-ի սահմաններում երեք անհայտ անձինք խախտել են սահմանը Յարդըմլըի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում»: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Սահմանը խախտողները չեն ենթարկվել «կանգնել» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել են իրենց բեռն ու փորձել են թաքնվել դեպքի վայրից: Բացված կրակի հետևանքով վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն: Նրանց հոսպիտակացրել են, սակայն չի հաջողվել փրկել նրանց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: Սահմանը հատողներից մեկը ձերբակալվել է: Մյուսների որոնումները շարունակվում են: Հայտնի է, որ ձերբակալված անձն Իրանի քաղաքացի է: Նրա ինքնությունը պարզվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում