Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից

Լրատվամիջոցները նոր մանրամասներ են իմացել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասին, ով զոհվեց 2020 թվականի հունվարին ամերիկյան հարվածի արդյունքում: Հայտնվում է, որ ամերիկացիներին հաջողվել էր լրտեսական ծրագրով բջջային հեռախոս ունենալ գեներալի շրջապատից: Սակայն դա միայն ժամանակավոր է արդյունավետ եղել: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

Իսկ ճակատագրական օրը, Բաղդադում Սուլեյմանիի օդանավի վայրէջքից 6 ժամ առաջ ամերիկացիներին երեք հեռախոսահամար են փոխանցել, որոնցից օգտվել է գեներալը: Զեկույցի համաձայն, ԿՀՎ-ի մասնագետները սկսել են հետևել այդ համարներին:

Քաղաքի արևելյան հատվածը փակել են իբր զորավարժությունների համար, իսկ գետնի վրա աշխատել է միանգամից 3 դիպուկահար «Դելտա» խմբից: Օպերատիվ տվյալները հավաքել են հատուկ մասնագետները, ովքեր ներկայացնում են առավել գաղտնի ստորաբաժանումներից մեկը: Սուլեյմանիի ինդենտիֆիկացիան իրականացրել են օդանավակայանի աշխատակցի հագուստով տեղում գտնվող քրդական հատուկջոկատայինները:

Նշվում է, որ այդ ժամանակ Բաղդադի երկնքում պտտվել է MQ-9 Reaper ԱԹՍ: Հրամանը ստանալուց հետո հրթիռները հարվածել են այն ամենագնացին, որի մեջ եղել է Սուլեյմանին: Երկրորդ ավտոմեքենան այդ պահին արագացրել է ընթացքը, սակայն ավելի ուշ լիկվիդացվել է դիպուկահարի կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում