Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել, երբ ադրբեջանցիները եկել են և պահանջել հեռանալ․ Թագուհի Թովմասյան

Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել, երբ ադրբեջանցիները եկել են և պահանջել հեռանալ․ Թագուհի Թովմասյան

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր եղել եմ Գեղարրքունիքի մարզի սահմանային բնակավայրերում։ Տեղում զրուցել եմ գյուղացիների հետ, անձամբ դիտարկել ստեղծված բարդ իրավիճակը և վերստին արձանագրել իմ խորը մտահոգությունները՝ առկա սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Բնակիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել արոտավայրում, երբ ադրբեջանցիները 50-ական խմբերով եկել են և հովիվից պահանջել հեռանալ։ Հովիվը կապ է հաստատել գյուղացիների հետ, կովերը հավաքել և իջել։

Այս պահին ադրբեջանցիները գյուղից մի քանի կմ հեռավորության վրա են, կարողանում են դիտարկել այն և չեն նահանջում։

Գեղարքունիքում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա․ Թաթոյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում