Ռուս միլիարդատերերի կարողությունը գերազանցել է Ռուսաստանի ՀՆԱ-ի 30 %-ը

Ռուս միլիարդատերերի կարողությունը գերազանցել է Ռուսաստանի ՀՆԱ-ի 30 %-ը

Ռուս միլիարդատերերի գումարային կարողությունը կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 35 %-ը։ Այդ մասին հայտնում է The Financial Times պարբերականը։ Ուսումնասիրությանը մասնակցած երկրների մեջ Ռուսաստանն այս ցուցանիշով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2020 թվականին այդ բաժինն ավելացել է միանգամից 10 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում Շվեդիան է։ Այդ երկրի միլիարդատերերի կարողությունը կազմում է ՀՆԱ-ի 30 %-ը։ Հնգյակում հայտնվել են նաև Հնդկաստանը (20 %), ԱՄՆ-ը (19 %) և Ֆրանսիան (17 %)։

The Financial Times-ի վարկանիշում բոլոր միլիարդատերերը բաժանված են «ժառանգական», «լավ» (նրանք, որոնք իրենց կարողությունն աշխատել են տնտեսության տեխնոլոգիական հատվածում) և «վատ» (նրանք, որոնք կարողությունը դիզել են պոտենցիալ կոռուպցիոն կամ ոչ էկոլոգիական ճանապարհով) խմբերի։ Մեքսիկան, Ռուսաստանը և Ավստրալիան առաջատարն են «վատ» միլիարդատերերի չափաբաժնով, այն դեպքում, երբ «լավ» միլիարդատերերի ցանկում գերակշռում են Թայվանի, Չինաստանի և Հարավային Կորեայի միլիարդատերերը։

Ավելի վաղ, Forbes-ը գրել էր, որ 2020 թվականն աննախադեպ է եղել գերմեծահարուստ մարդկանց կարողության աճի տեմպերի համար։ Միլիարդատերերի ամենամյա ցանկի վերջին տարբերակում, որը կազմել է Forbes-ը, հայտնվել է 2755 մարդ, ինչը 660-ով ավելին է, քան նախորդ տարի։ Նրանց գումարային կարողությունը մեկ տարվա ընթացքում 5 տրիլիոնից հասել է 13 տրիլիոն դոլարի։

Թարգմանությունը՝ Hetq.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում