Բայդենի խորհրդականը Ալիևի հետ է խոսել

Բայդենի խորհրդականը Ալիևի հետ է խոսել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի շրջանակում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ է որակել սահմանի երկայնքով զինվորականների տեղաշարժը, որտեղ սահմանազատում չի եղել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Սալիվանը նաև ընդգծել է, որ 2 երկրներն էլ պետք է անցկացնեն սահմանազատման պաշտոնական բանակցություններ:

Ըստ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ հայտնել է նաև տարածաշրջանում հաշտեցման հասնելու ուղղությամբ աշխատելու՝ Միացյալ Նահանգների ցանկության մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ էր համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում