Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը: Ինչպես տեղեկացնում է 24news.am-ը, այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Բացի դրանից՝ Չավուշօղլուն Բայրամովի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում