Հալեպում զոհված հայ զինվորի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր

Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով Իդլիբ նահանգում ծառայության մեջ զոհված հայ զինվոր Վրեժ Քեշիշյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Դամասկոսի Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում: «Արմենպրես»-ին այս մասին հաղորդեցին Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմից:

Վրեժ Քեշիշյանը (1991թ.-ին ծնված) ծառայում էր սիրիական բանակում և վերջերս էր տեղափոխվել Իդլիբ: Հարազատները նրա մահվան լուրը ստացել են օգոստոսի 15-ին:

Վրեժ Քեշիշյանը նախնական կրթությունը ստացել էր Հալեպի Զավարյան վարժարանում, իսկ 2005թ.-ին ավարտել էր «Ազգային Քարէն Եփփէ» ճեմարանը: Երկար տարիներ դպիր էր եղել Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում, ապա զինվորական ծառայության էր անցել «Ճապալ էլ Շեյխ»-ում:

«Արմենպրես»-ի’ Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ Սիրիայում համացանցի և հեռախոսակապի հաճախակի խափանումներ են լինում: Ընդհանուր իրավիճակը հանդարտ է, սակայն վտանգը միշտ էլ կա: Շատ հաճախ անսպասելի կրակոցներ են լինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում