Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ պատժամիջոցները

Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ պատժամիջոցները

Վիեննայի բանակցություններում Արևմուտքը համաձայնել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները՝ ասել է Իրանի նախագահը՝ մեկնաբանելով Ավստրիայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Հասան Ռոհանին մանրամասնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ, և Արևմուտքի ներկայացուցիչների հետ որոշել են չեղարկել նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, նաև Իրանի Կենտրոնական բանկին առնչվող պատժամիջոցները։

Ռոհանիի խոսքով՝ մնացել է մի քանի հարց՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Վիեննայում Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի նիստերն ընթանում են ապրիլի սկզբից, աշխատանք Էր տարվում նաև փորձագետների մակարդակով և երեք աշխատանքային խմբի կազմով՝ Գործողությունների համապարփակ ծրագրի իրականացումը վերսկսելու, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելու և Իրանի միջուկային պարտավորությունները կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում