Կրեմլում մեկնաբանել են ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ տարածված ենթադրյալ հայտարարության տեքստը

Կրեմլում մեկնաբանել են ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ տարածված ենթադրյալ հայտարարության տեքստը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գրում է Tert.am-ը:

«Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», – ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր տարածել, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ ստվերային բանակցությունների է իրականացրել, որոնց հետևանքով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ՀՀ Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ, հաջորդիվ նաև Սևանի ու Ջերմուկի սարերը:

Բացի այդ, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի վստահեցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին հայտարարել էր, որ պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. 

Հետևեք մեզ նաև Telegram-ում