Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին
Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Ադրբեջանի զինուժին պատկանող Մի-17 ուղղաթիռը, որը պետք է մասնակցեր հենց «Anatolian Phoenix-2021» զորավարժություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում