Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները. Լավրով

Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում