«Արծիվները» մասնակցելու են. ովքե՞ր են պոտենցիալ ընտրողները․ «Փաստ»

«Արծիվները» մասնակցելու են. ովքե՞ր են պոտենցիալ ընտրողները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում իրավիճակը բավականին քաոտիկ է՝ սահմանային լարվածություն, ծանր զարգացումներ Սյունիքի շուրջ, սպասվող ծանր փաստաթուղթ և այլն, սակայն քաղաքական ուժերը զուգահեռաբար զբաղված են նախընտրական, կազմակերպչական թոհուբոհով: «Նիկոլյան» շրջանի Հայաստանում առաջին քաղաքական ուժը, որը հանդգնեց Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք հրավիրել՝ «Հեռացնենք Նիկոլին» կարգախոսով, «Հայոց Արծիվներն» էին՝ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Փորձեցինք հետաքրքրվել անձամբ նրանից՝ մասնակցելո՞ւ է արդյոք ընտրություններին, և եթե այո, ապա ինչ ձևաչափով:

«Արծիվների» գրասենյակից նրբորեն մերժեցին մեզ՝ ասելով, թե կուսակցության ղեկավարն այս օրերին հարցազրույցներ չի տալիս: Վստահեցրին՝ վերջում կխոսի… Զրուցեցինք կուսակցության փոխնախագահի՝ Արայիկ Պարոնյանի հետ: «Անկախության շրջանի բոլոր պատերազմների բովով անցած «Հայոց Արծիվներն» այս պահին ամբողջ ուշադրությունը սևեռել են սահմանում ընթացող իրադարձություններին, մեր ջոկատը կազմ – պատրաստ է՝ կրկին անառիկ դարձնելու մեր սահմանները»,- նշեց նա:

Մասնակցելու՞ եք ընտրություններին: «Անշուշտ»: Ձևաչափի մասին Ա. Պարոնյանը առայժմ չցանկացավ խոսել. «Կուսակցության գրասենյակում հարյուրավոր քննարկումներ են լինում, մեր կուսակցության առաջնորդը ուշադիր լսում է բոլորին: Օրեր անց Խաչիկ Ասրյանը անպայման կհայտնի իր դիրքորոշումը»: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր հանրային շերտն եք համարում ձեր պոտենցիալ ընտրողը: «Այն շերտը, որը ուզում է ունենալ առաջնորդ, ով իր ամբողջ կյանքում ընդհանրապես և պետական ծառայության մեջ մասնավորապես երբեք կոռուպցիայի մեջ չի թաթախվել, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում զենքը ձեռքին անառիկ է պահել Հայրենիքի սահմանները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում