Պարտադրում են պատվաստվե՞լ. «Հրապարակ»

Պարտադրում են պատվաստվե՞լ. «Հրապարակ»

Երեկ Արարատի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ մարզպետ Ռամիկ Թեւոնյանը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել, եւ իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։ Մեզ ասացին, որ դեռեւս երկու-երեք հոգի են պատվաստվել, մյուսները կանգնած են դժվարին երկընտրանքի առջեւ՝ կորցնե՞լ աշխատանքը, թե՞ ենթարկվել պարտադրանքին, որից հետո հայտնի չէ, թե ինչ է հնարավոր կորցնել։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներին որեւէ մեկը չէր պատասխանում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում