Ասում են մեկ բան, անում՝ այլ բան. Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նոր պատժամիջոցներին

Ասում են մեկ բան, անում՝ այլ բան. Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նոր պատժամիջոցներին

Մնում է հասկանալ ԱՄՆ իշխանությունների գործողությունների էությունը, որոնք նոր պատժամիջոցներ են սահմանել կապված «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք պետք է դա պարզենք: Գործընկերների մոտ ամեն ինչ սովորականի նման է: Նրանք ասում են մեկ բան, անում՝ այլ բան»,– ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում:

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան հաշվի կառնի Վաշինգտոնի նման գործողությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման հնարավորության մասին որոշում կայացնելիս:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները «կտեսնեն, թե ինչպես է դա ավելի լավ կլինի իրենց համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում