ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են միջազգային անվտանգությունն ու տարածաշրջանային զարգացումները

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են միջազգային անվտանգությունն ու տարածաշրջանային զարգացումները

Մայիսի 21-ին Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը:

Քննարկվեցին միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր փոխանակվեցին մի շարք երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով երկկողմ համագործակցության շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում