Իրանը պաշտոնապես մեկնաբանել է 160 հայ զինծառայողի մասին տեղեկությունները

Իրանը պաշտոնապես մեկնաբանել է 160 հայ զինծառայողի մասին տեղեկությունները

Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում