ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի համար, ներառյալ Ադրբեջանի. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի համար, ներառյալ Ադրբեջանի. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար, ներառյալ Ադրբեջանի, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия-ին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է yerevan.today-ը:

Միակ բանը, որ կարող է սահմանափակել որևէ երկրի անդամակցումը ՀԱՊԿ-ին, դա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է անդամ պետության հետ:

«Նման հարաբերություններ դեռեւս չկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Երբ դրանք հաստատվեն, մենք հույս ունենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ էլ այդ հարցը կարող է այս կամ այն տեսքով գործնական հարթություն մտնել», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում