Իրանցի գեներալ․ Ոչ մի երկիր ապահով չէ՝ առանց անվտանգ սահմանների

Իրանցի գեներալ․ Ոչ մի երկիր ապահով չէ՝ առանց անվտանգ սահմանների

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իրանի սահմանները անվանել է անանցանելի:

Նա այդ մասին հայտարարել է մայիսի 23-ին՝ Խորամշահրի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, երկրի հարավ-արևելյան սահմաններ կատարած այցի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին գրում է Mehr News-ը։

Սալամիի պատվիրակությունն ուղևորություն է կատարել՝ գնահատելու ԻՀՊԿ ուժերի օպերատիվ ստորաբաժանումների մարտական և պաշտպանական պատրաստությունը և գնահատելու երկրի հարավարևելյան սահմանների անվտանգության իրավիճակը:

Նա հայտարարեց, որ հարևան երկրների, հատկապես հարավ-արևելքում Պակիստանի հետ սահմանագծի ողջ երկայնքով ապահովված է անվտանգությունը:

Ընդգծելով, որ երկրի ուժը կախված է նրա սահմանների կայունությունից Սալամին ավելացրել է․ «Ոչ մի երկիր ապահով չէ՝ առանց անվտանգ սահմանների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում