ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում 1000 ադրբեջանցի չկա, 1000-ից ավելի են․ Վահե Հակոբյանը մանրամասներ է հայտնում

ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում 1000 ադրբեջանցի չկա, 1000-ից ավելի են․ Վահե Հակոբյանը մանրամասներ է հայտնում

Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարված, ու եթե մի քիչ էլ այսպես մնա, կարծում եմ, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռավորության վրա տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը։ Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նա նշեց՝ ադրբեջանցիները երկու օր առաջ ևս ընդլայնվել են և՛ երկայնքով, և՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել։

«Ես ուզում եմ փաստել, որ թե՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, թե՛ իշխանության, արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ Իմ ստացած տեղեկությամբ՝ իրենք չգիտեն ինչ անել, որովհետև պահը, երբ կարելի էր ուժով լուծել և անել առաջին օրերին, բաց են թողել, ինչ վերաբերում է բանակցություններին, իրենք ինչպե՞ս կարող են լուրջ բանի մասին բանակցել»,- հայտարարեց Հակոբյանը, ապա հավելեց․

«Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժ, եթե ՊՆ-ն ևս մեկ անգամ կհերքի, ես այլ փաստարկներ կբերեմ։ ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ 1000 չեն, 1000-ից ավելի են»,- ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում