Հունիսի 1-ից Վրաստանը կբացի ցամաքային սահմանները

Հունիսի 1-ից Վրաստանը կբացի ցամաքային սահմանները

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել երկրի ցամաքային սահմանները։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում