Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը  քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում