AM | RU
USD
EUR
RUB

Մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի գյուղեր են. Իմքայլական պատգամավորը՝ Տավուշից հնարավոր զիջվող գյուղերի մասին

 

Hraparak.am-ը գրում է.

«Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանիշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ Իսկ Արցախի հանձնումը մարսած իշխանությունները մատը մատին խփելու փոխարեն պատրաստվում են երրորդ փաստաթուղթը ստորագրել, որով, ըստ էության, կկատարեն Ադրբեջանի նախագահի պահանջը։ Եվ Սեւ լճից հետ նահանջելու փոխարեն կստանան տավուշյան սահմանամերձ որոշ համայնքներ եւ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին։ Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։ Նախօրեին Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանն անգամ թվարկեց այդ համայնքները։ «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել էր ծնունդով իջեւանցի պատգամավորը՝ ըստ էության մատնելով, թե որ գյուղերն են հանձնվելու թշնամուն։

Երեկ նա մեզ հետ զրույցում փորձեց խմբագրել իր աղմուկ հանած հայտարարությունը՝ ասելով, թե նշել է նաեւ, որ մեր «բազմաթիվ» տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ ինքը չի ասել, թե իր թվարկած համայնքները հանձնելու են հակառակորդին, պարզապես նշել է, որ ադրբեջանական են։ Հարցին՝ դուք հիմա Ադրբեջանի՞ շահերն եք պաշտպանում, թե՞ Հայաստանի։ Նա կրկնեց, որ քարտեզով դա է իրականությունը։ «Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք»,- վրդովվեց նա։

Ղալումյանը ստորագրվելիք փաստաթղթին ծանոթ չէ, չի կարող ասել՝ սահմանազատման արդյունքում ինչ պատկեր կունենանք․ «Հանձնաժողովը կձեւավորվի, աշխատանք կանեն, կնստենք կխոսենք, թե որ կտորը, որ հատվածը ոնց է լուծվում»։ Բայց մինչ այդ աշխատանքները կսկսվեն, Դուք արդեն իրենց օգտին խոստովանություն եք արել, սա նշանակում է, որ անհնարին է լինելու նշված համայնքները մեզ պահելը։

«Որ նման տարածքներ կան, դա գաղտնիք չէ, էլի եմ ասում»։ Պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են։ Դրա փոխարեն մենք ունենք Բերքաբերից հսկա տարածք իրենց մոտ, Կոթի գյուղից, Բերդի տարածաշրջանից»։

Առարկեցի՝ ես գիտեմ, որ Այգեպարը բավականին ծաղկուն գյուղ է, բնակեցված։ «Չէ, ես Այգեպարի անունը չեմ տվել»,- ասաց նա՝ Ոսկեպարի մասին եմ խոսել․ «Ոսկեպար, թե Ոսկեփուռ, ժողովրդի մեջ էդպես էր ընդունված»։ Նկատեցինք, որ եթե անգամ բնակեցված չեն, անվտանգության գոտի են ծառայում, բացի այդ՝ եթե հանձնելու ենք, իսկ նրանք մեր տարածքները հե՞տ են վերադարձնելու, օրինակ՝ Արծվաշենը։ «Նախ եկեք պայմանավորվենք, որ չենք հանձնելու»։ Լավ, վերադարձնելու եք։ «Չենք վերադարձնելու»։ Փոխանակելո՞ւ եք մեր՝ իրենց վերահսկողության տակ գտնվող համայնքների հետ։ «Չենք էլ փոխանակելու, հանձնաժողովի աշխատանքների արդյունքում է որոշվելու՝ սահմանը որտեղով կանցնի։ Մենք մի ձեւով պիտի հասնենք երկարաժամկետ խաղաղության, որի ժամանակ հարյուրավոր անմշակ հեկտարներ ունենք, որ մարդիկ կմշակեն, հիմա իրենց նշանառության տակ են»։ Այսինքն՝ մտածում եք, որ 44-օրյա պատերազմից հետո հայն ու ադրբեջանցին կարող են կողք-կողքի խաղաղ գոյակցե՞լ։

«Մենք ուրիշ տարբերակ չունենք, մենք հարեւաններ ենք, խաղաղ ապրելն էլ մեր գործողություններից է կախված, պիտի էս կնճռոտ հարցերը հարթեն, որ խաղաղ լինի»։ Իսկ մենք ի՞նչ գործողություն էինք արել, որ եկել զավթել են Սեւ լիճը։ «Ոնց եկել են, այնպես էլ գնում են, արդեն կեսը վերադարձել են, խելոք են՝ մյուս կեսն էլ կգնա»։ Ինչպե՞ս։ «Բանակցություններով»։ Իսկ թե ով եւ ինչ է բանակցում, ու ինչի դիմաց են իբր նահանջել, Ղալումյանը չցանկացավ գաղտնազերծել։ Բայց վստահեցրեց, որ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը չի ազդել իշխանության վարկանիշի վրա, որ առաջիկա ընտրություններին 50+1 են հավաքելու»։

Լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Սևանա լճի մակարդակը կրկին իջել է «Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ Ստորագրվել է Բաքվի դեկլարացիան Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցվել Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում հանդես կգա նախաձեռնությամբ․ Արթուր Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հակադարձում է Ադրբեջանին Ի՞նչ նպատակներ է հետապնդում կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական պաշտոնական «վայնասունը» Մատաղիսում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ռեկորդային շոգ։ Հայաստանում աճել է հրդեհների թիվը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ Ի՞նչ առաջարկ են արել Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական Երևանին Գազ չի լինելու. մանրամասներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 8 նոր դեպք Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ Արցախի հյուսիսում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել․ ԱՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ» Գյուղացիները խուճապի մեջ են. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել. «Ժողովուրդ» Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում Ովքեր են ընտրվել ԱԺ նախագահ, փոխնախագահներ. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ» Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ» Իշխանական կայֆերի մեջ է. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից Իշխանությունները փորձում են փակել պատերազմի դաժան էջը. Տիգրան Աբրահամյան Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք․ Հունաստանի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan