Տեսեք՝ ինչ արխային ու անհոգ են իրենց զգում թրքա-ադրբեջանական զինված ուժերը. hայկական կողմին հրահանգված է չկրակել

Տեսեք՝ ինչ արխային ու անհոգ են իրենց զգում թրքա-ադրբեջանական զինված ուժերը. hայկական կողմին հրահանգված է չկրակել

Ադրբեջանցիները (նկարներում տես) բոլոր տեղերում օնլայն տեսադիտարկման սարքեր են տեղադրում, բոլորն ունեն ռադիոհաղորդիչներ ալիքների մեծ սփռման հնարավորությունով և արբանյակային կապի միջոցներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը և լուսանկարներ հրապարակել Սյունիքից՝ կից նշելով.

«Սրանք թշնամու զորքերն են մեր հողերի վրա, մեր գյուղերում, գյուղերին հարակից 30-70 մետրի վրա, օդանավակայանների հարակից հատվածներում։ Սյունիքում բոլոր ճանապարհներին գրեթե էսպիսի տեսարաններ կտեսնեք։ Տեսեք՝ ինչ արխային ու անհոգ են իրենց զգում թրքա-ադրբեջանական զինված ուժերը։ Հայկական կողմին հրահանգված է չկրակել։

Ադրբեջանցիները (նկարներում տես) բոլոր տեղերում օնլայն տեսադիտարկման սարքեր են տեղադրում, բոլորն ունեն ռադիոհաղորդիչներ ալիքների մեծ սփռման հնարավորությունով և արբանյակային կապի միջոցներով»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում