Ինձ թվում է՝ իրենց հիմնական պահանջը դա է. Շուռնուխ համայնքի ղեկավար

Ինձ թվում է՝ իրենց հիմնական պահանջը դա է. Շուռնուխ համայնքի ղեկավար

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքում համայնքապետերը վերջնականորեն մոբիլիզացվում են, ջոկատներ կազմում, որպեսզի կարողանան պաշտպանել ՀՀ պետական սահմանները։ Երեկ նաև հակառակորդի կրակահերթից զոհվեց մեր զինծառայողը, ասել է թե՝ Փաշինյանի ասած «խաղաղ զարգացման փուլը» դեռ չի երևում։ Զրուցեցինք սահմանամերձ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ՝ նախ հարցնելով, թե ի՞նչ իրավիճակ է այժմ սահմաններին․

«Մեր հատվածում, եթե սա կարելի է նորմալ համարել, նորմալ է, սկսկված են, իրենց տեղերում վերընկած են։ Մեր կողքին ոչ մի բան չկա»

– Թշնամու կողմից սադրանքները հաճախակի՞ են լինում։

– Մեզ մոտ չկա, չեն էլ կարող անել, եթե 50 հոգով էդտեղ վերընկած են, դա չի նշանակում, որ կարող են գյուղի դեմ ինչ-որ բան անել։

– Նիկոլ Փաշինյանը խոստացել է Հայաստանը տանել դեպի խաղաղ զարգացման փուլ, հնարավոր համարո՞ւմ եք։

– Ես չեմ պատկերացնում, որ խաղաղ վիճակի մեջ ենք մտնում, կամ ինչ-որ ուրիշ բան, նման բան չկա, սուտ է, մեկ է իրենք իրենց ուզածը անում են, երբ ուզում են, որ տարածքում ուզում են։

– Ձեր համայնքում ջոկատներ ձևավորվե՞լ են։

– Մենք մեր ջոկատը ունենք մեր գյուղում, ի սկզբանե, առաջին օրվանից պատտրաստ ենք, մեզ հետ միասին գյուղում սահմանապահներն են, այս պահին սահմանապահներն են ծառայություն իրականացնում, իրենք են անվտանգության գոտին հսկում։

– Գյուղացիների մոտ ի՞նչ տրամադրություններ են։

–  Ընդհանուր առամամբ ժողովրդի մոտ ստաբիլ մանթրաժ վիճակ է, գոնե այս գյուղը իր կաշվի վրա արդեն զգացել է։

– Սյունիքը ինքնապաշտպանության մեխանիզմե՞ր է մշակում իր համար։

– Սյունիքը ինքնապաշտպանական լրիվ մեխանիզմներն ունի, այնպես չէ, որ ձեռքերը ծալած կսպասի։ Զորք ունենք, տարածքում զորք կա, կոնկրետ մեր հատվածում սահմանապահներն են, բայց միշտ պատրաստակամ տղաները բանակի հետ միասին խելք խելքի կտան, մի բան կանեն, իհարկե՝ բանակի գլխավորությամբ։

– Արդեն 15-րդ օրն է, որ Սյունիքում ու Գեղարքունիքում են, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով են եկել։

– Իմ կարծիքո՝ այդ փաստաթղթի ստորագրման համար են իրենք այդքանն անում, սպասում են, ստորագրի՝ զորքը հանեն։ Ինձ թվում է՝ իրենց հիմնական պահանջը դա է։

– Դրանով վերջակետ կդրվի՞։

– Դե եթե դա լինի, արդեն սովորության նման մի բան է դառնալու։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում