Պուտինի ու Բայդենի հանդիպումից հրաշքներ մի սպասեք․ ԵՄ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Պուտինի ու Բայդենի հանդիպումից հրաշքներ մի սպասեք․ ԵՄ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ Ժնևում կայացած հանդիպումից չարժե հրաշքներ ակնկալել, այս մասին ասել է ԵՄ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: Գրում է ԼՈՒՐԵՐԵ.com-ը:

«Իհարկե, Եվրոպայում դրան անհամբեր սպասում են՝ ինչ-որ մեկը՝ վախով, մյուսը՝ հույսով: Բայց հրաշքներ չարժե ակնկալել։ Սակայն որոշակի կայունացնող ազդակ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների մեջ գագաթնաժողովի դրական արդյունքի դեպքում, իհարկե, կարող է լինել», – ասել է Չիժովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ Պուտինը և Բայդենը մտադիր են հանդիպել հունիսի 16-ին՝ Ժնևում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում