Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հալեպահայ զինծառայողի հուղարկավորության արարողությունը

Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել օրերս Սիրիայի Իդլիբ նահանգում զոհված հալեպահայ զինծառայող Վրեժ Քեշիշյանի հուղարկավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: Նրա խոսքերով’ տղայի ծնողները Սիրիայի դեպքերի պատճառով մեկնել էին Բեյրութ: «1992 թվականին ծնված Վրեժ Քեշիշյանին նրա ծնողները վերջին հրաժեշտը տվեցին Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում շաբաթ օրը’ օգոստոսի 17-ին: 21-ամյա Վրեժը Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամ էր, աշխույժ ու ընկերասեր երիտասարդ, ով 2.5 տարի էր, ինչ ծառայության մեջ էր»,-նշեց Զարմիկ Պողիկյանը:

Վերջերս հայտնի դարձավ մեկ այլ հալեպահայ զինծառայողի մահվան մասին: Սիրիայի Դերզոր քաղաքում բախումների արդյունքում մահացել էր Մասիս Խաչատուրյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում