Պուտինը շնորհավորել է Ալիևին

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, նամակում նա վստահություն է հայտնում երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ադրբեջանը շոշափելի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում միջազգային հարթակում, կարևոր դեր ունի միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում», – ասված է Պուտինի շնորհավորանքի տեքստում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

«Մենք գնահատում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- նշված է նամակում: Պուտինն ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակողմանիորեն ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում` ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության և կայունության»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում