ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա

ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա

ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի անդամ գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը, գրում է Sputnik Armenia-ն։ 

«Ավելի քան 70 անհետ կորածի հարազատ էլ հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել», – ասել է գնդապետը։

Նա տեղեկացրել է, որ 2020-ի նոյեմբերից` անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի կազմավորման պահից, 1694 զինծառայողի և կամավորի հարազատներից դիմումներ են ստացվել։ Յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են անձնական գործեր։

«Յոթ ամիսների ընթացքում ՊՆ–ի, հարազատների և ռուսական կողմի ջանքերով հայտնաբերվել է 1270 աճյուն։ Նաև ցանկից որոշ զինծառայողներ և կամավորներ հաստատվել են գերեվարվածների ցանկում», – ասել է նա։

Մարտիրոսյանի խոսքով` անհայտ կորածների հարազատների առաջարկով հայկական կողմը դիմել է ռուսական կողմին` որոնման աշխատանքներին ներգրավելու աճյուններ որոնող հատուկ վարժեցված շների։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում