Էրդողանը կայցելի Շուշի

Էրդողանը կայցելի Շուշի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ից 16-ը կայցելի Ադրբեջան:
Այսօր Բաքվում ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելջուքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ Շուշիում նոր դպրոցի հիմնարկեքը, որի շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:

Մեդիամաքսը նշում է, որ Շուշի այցելելու մտադրության մասին Էրդողանն առաջին անգամ հայտարարել էր մարտի 31-ին՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում:

 «Կարեւոր է, որ թյուրքալեզու երկրները շարունակեցին աջակցել Ադրբեջանին նաեւ Ղարաբաղում թյուրքական հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործում: Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս՝ Ռամադանի տոնակատարությունից հետո, մենք կայցելենք Շուշի, ինչը եւս մեկ տոն կդառնա մեզ համար»:, – ասել էր Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում