AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը կարող է ուղղակի փակել մեր ինտերնետ կապը. պարզաբանում է փորձագետը

 

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանցի գործարարը դարձել է տարածաշրջանի մինչև 80% ինտերնետն ապահովող ընկերության սեփականատերը։ Մասնավորապես, վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս գործարքը Հայաստանի համար և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։ Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՏՏ անվտանգությաան փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար ռիսկերը մեծ են։ Նախ այն, որ Ադրբեջանը կարող է ուղղակի փակել Հայաստանի համար ինտերնետ հասանելիությունը, արդեն խնդիր է։

«Նրանք կարող են ուղղակի փակել կապը։ Ենթադրենք պատերազմ է նորից, իրենք փակում են կապը։ Այդ դեպքում մինչև խնդիրը գտնես ու բարձրաձայնես, ապա օրեր ու շաբաթներ կտևի։ Այսինքն՝ այն կարող է ճնշման գործիք լինել, արգելափակումներ, դժվարություններ մուտքի կամ կրիզիսային պահին ուղղակի կապի փլուզում լինել, քանի որ այդ մայրուղին մեզ համար հիմնականներից է»,- ասաց նա։

Հաջորդ ռիսկն, ըստ Մարտիրոսյանի, այն է, որ իրենք փաստացի ստանում են հետախուզական վիճակագրություն՝ Հայաստանում ինտերնետ կապի օգտագործման մասին և կարող է կիբերհարձակումների համար հարթակ դառնալ։

Նշվեց նաև, որ խնդիրներ կան նաև տարծաշրջանային առումով։

«Ադրբեջանը միայն Հայաստանի հետ կապված չէ այս ամենն անում։ Նա ունի գծած ճանապարհ, որով փորձում է տարածաշրջանում դառնալ կապի հանգույց։ Սա այդ ուղղությամբ արվող քայլերից մեկն է։ Դա, բնականաբար, բարդացնում է մեր դիրքը, քանի որ իրենք ամեն դեպքում ունենում են լծակներ»,- հայտնեց մասնագետը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք ստեղծված փակուղուց դուրս գալու ելքեր կան Հայաստանի համար, փորձագետը պատասխանեց.

«Այլընտրանք ունենք՝ Պարսկաստանն է, մի փոքր էլ Վրաստանը։ Բայց իրենք ավելի թույլ են և ամբողջ դաշտը չեն կարող ծածկել։ Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է փոխել, սակայն դա պահանջում է գումար և ժամանակ»։

Նկատենք, որ ադրբեջանցի գործարարը դեռ 2019 թվականին էր գնել ընկերության բաժնետոմսերի կեսը և իրավիճակի նման զարգացումը հնարավոր էր կանխատեսել։ Կարող էինք արդյոք այս երկու տարվա ընթացքում որևէ բան փոխել, Սամվել Մարտիրոսյանն ասաց․

«Իրականում մի հինգ տարի ունեցել ենք որևէ բան անելու, քանի որ այս պատմություններն ու ասեկոսեները սկսվել են շատ շուտվանից։ Բայց, գիտեք, պրոբլեմը լինում, վերջանում է, հետո սկսում ենք քննարկել, թե ինչ անենք»։

Ամեն դեպքում փորձագետը նշեց, որ ցանկության դեպքում միշտ էլ ելքեր կարող են գտնվել։

Լրահոս
Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. «Հրապարակ» Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan