Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան

Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայասանում լեռներ կան, որոնք տարվա մեծ մասը ձյունածածկ են, ինչների՞ս է պետք այնտեղ զինվոր կանգնեցնելը, գրում է.

«Տարիներ շարունակ հայ զինվորները Օմարի, Մռավի լեռան վրա սահման են պահել:

Անպատկերացնելի դժվարությունների միջով անցնելով՝ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ, ջուր են հասցրել: Տասնյակ զոհեր ենք ունեցել, մեր բանակի հերոսական, փառավոր էջերն են գրվել:

Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաև մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»: Իսկ սարի ծերը մեր հայրենիքն է:

Վաղը նորակոչիկների ծնողները, էս խոսքերից ոգևորված, զինկոմի երեսին շպրտելու են՝ մենք սարերի ծերերին կանգնեցնելու երեխա չունենք:

Գերագույն հրամնատարը աշխարհին հրավիրում է, որ գան մեր սահմանին դիտորդություն անեն: Գրեթե բոլորին հրավիրել է Հայաստան: Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում