Աննա Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի կրթության ծրագրարային դրույթները (տեսանյութ)

Աննա Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի կրթության ծրագրարային դրույթները (տեսանյութ)

21-րդ դարում առավել քան ակնհայտ է, որ որակյալ կրթությունը պետության առաջնահերթությունը պետք է լինի, այն ուժեղ պետության առհավատչյան է։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կրթության վերաբերող հատվածը ներկայացնելիս ասաց ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը:

«Այն, իհարկե, նաև բարեկեցիկ կյանքի գրավականն է։ Այն ընտանիքները, որտեղ չկա բարձրագույն կամ մասնագիտական կրություն ունեցող որևէ անդամ, մեր երկրում ունեն եկամուտի ամենացածր ցուցանիշները, ուստի մեզ համար կրթությունը, գիտությունը, գիտելիքը լինելու են պետության առանցքային առաջնահերթությունները»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք որակյալ և ժամանակակից կրթություն են ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը:

«Մրցունակ կրթության և որակյալ գիտելիքի երաշխավորն, իհա՛րկե, արհեստավարժ մանկավարժն է: Պետք է վերարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։ Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության և գիտության զարգացման միջոցով լինի»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում