Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի 36 VG 124 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Շանգրիլա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակաց երթևեկելի գոտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, մեջտեղից կիսվել է, գազաբալոնը շպրտվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ ) հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում