AM | RU
USD
EUR
RUB

«Փաշինյան-Ալիև». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է

 

«Փաշինյան-Ալիև». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է։ Այս մասին ասված է Այլընտրանքային նախագծեր խմբի հայտարարության մեջ.

«Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։

Իրականում նրա անհեթեթությունների «գաղտնիքը» բացվում է, եթե զուգահեռ լսեք Իլհամ Ալիևին։ Այս մարդիկ ակնհայտորեն զույգով են աշխատում։ Այս մարդիկ ՀՀ ընտրություններին մասնակցում են չարձանագրված դաշինքով։

Մի քանի օրինակ.

Փաշինյանը խոսում է սարերում զինվոր չպահելու, սեփական տարածքից զորքերը հետ քաշելու պատրաստակամության մասին...

Նույն պահին Ալիևը բառացի ասում է հետևյալը.

«Նրանք (Հայաստանը) բացեիբաց ընդունում են, որ ի վիճակի չեն պաշտպանել սեփական պետությունը, սեփական սահմանները»։

Փաշինյանը խոսում է 30 տարվա տապալումների մասին՝ իր բոլոր տապալումները բարդելով նախորդ 30 տարվա վրա։

Ալիևն արձագանքում է.

«30 տարվա ընթացքում հայերը չկարողացան պետություն կառուցել. Հետևաբար այդ ժողովուրդը ի վիճակի չէ պետություն ունենալ։ Այդ ժողովուրդը կարող է գոյատևել միայն այլ պետությունների կազմում»։

Փաշինյանը ասում է, եթե մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրել, ինչո՞ւ նրանք չեն կարող նույնը անել Հայաստանի տարածքով։

Ալիևը նույն օրը արձագանքում է.

«Պատերազմից հետո մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ։ Սկզբում հայկական կողմը դիմադրում էր, բայց վերջերս ինձ տեղյակ են պահում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում հարցերը՝ այդ միջանցքի անխուսափելիության պահով։ Եվ ինչպես գիտեք, դա հիմա քննարկվում է եռակողմ ձևաչափով»։

Փաշինյանն ասում է ՝ ես հպարտ եմ մեր պարտությամբ։

Ալիևը բառացի ասում է՝ «Մենք Հայաստանի համար այսքան հնարավորություններ ենք ստեղծել, իսկ Հայաստանը մեզ նույնիսկ շնորհակալություն չի հայտնում»։

Այսօր շատերը հակված են Փաշինյանի ասածներին վերաբերվել հեգնանքով՝ դարձնելով ժողովրդական հումորի առարկա, սակայն թվացյալ խեղկատակությունների հետևում պարզ երևում են պայմանավորվածությունների թելերը, որոնք անշեղորեն կատարում է Ալիևի հայաստանյան դաշնակիցը։ Ամեն վայրկյան հիշել է պետք՝ սրաքն ընտրություններին մասնակցում են զույգով»։

Լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Սևանա լճի մակարդակը կրկին իջել է «Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ Ստորագրվել է Բաքվի դեկլարացիան Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցվել Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում հանդես կգա նախաձեռնությամբ․ Արթուր Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հակադարձում է Ադրբեջանին Ի՞նչ նպատակներ է հետապնդում կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական պաշտոնական «վայնասունը» Մատաղիսում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ռեկորդային շոգ։ Հայաստանում աճել է հրդեհների թիվը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ Ի՞նչ առաջարկ են արել Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական Երևանին Գազ չի լինելու. մանրամասներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 8 նոր դեպք Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ Արցախի հյուսիսում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել․ ԱՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ» Գյուղացիները խուճապի մեջ են. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել. «Ժողովուրդ» Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում Ովքեր են ընտրվել ԱԺ նախագահ, փոխնախագահներ. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ» Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ» Իշխանական կայֆերի մեջ է. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից Իշխանությունները փորձում են փակել պատերազմի դաժան էջը. Տիգրան Աբրահամյան Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք․ Հունաստանի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan