ԵՄ անդամ 7 պետություններ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր կտրամադրեն

ԵՄ անդամ 7 պետություններ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր կտրամադրեն

ԵՄ անդամ 7 պետություններ սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր տրամադրել, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։

Վկայագրերը, որոնք տրամադրվելու են Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Խորվաթիայում և Լեհաստանում, կլինեն անվճար՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։ Վկայագիրը կլինի անձի պատվաստված լինելու ապացույցը։

Վկայագրերի տրամադրման համակարգը ամբողջությամբ պետք է գործարկվի հուլիսի 1-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում