ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են այցելել Հայաստանի ու Ադրբեջանի սահման

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են այցելել Հայաստանի ու Ադրբեջանի սահման

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են պայմանավորվել առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի սահման այցելելու հարցի շուրջ: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ համանախագահները կարողանան պայմանավորվել, ժամանել տարածաշրջան ու տեղում ծանոթանալ իրավիճակին, խոսեն կողմերի հետ:

Լուկաշևիչը հավելել է, որ կարևոր է նաև բնակչությանը միջազգային հումանիտար օգնություն հասցնելը, այդ հարցում ևս կան բազմաթիվ քննարկվող հարցեր:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում