Եթե մի քանի օր էլ ուշացրեցինք, ապա մեր երեխաներն էլ… Դե հասկացաք արդեն. քաղաքագետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Եթե մի քանի օր էլ ուշացրեցինք, ապա մեր երեխաներն էլ… Դե հասկացաք արդեն. քաղաքագետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անցած պատերազմին զոհված մեր տղերքի մանկության լուսանկարներն են…

Նայեք նրանց աչքերին։ Նայեք ու հասկացեք, թե ինչու եմ ես այսօր վախենում նայել իմ երեխեքի աչքերին։ Աննկարագրելի զգացողություն է դա, որի մասին սկի չեմ էլ ուզում խոսել։

Բայց մի բառով պիտի այլ բան ասեմ՝ մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ուրիշ ապագա կառուցել։ Ու դա հիմա պիտի սկսենք, բառացիորեն այսօր։ Որովհետև եթե մի քանի օր էլ ուշացրեցինք, ապա մեր երեխաներն էլ… Դե հասկացաք արդեն»։

May be an image of 28 people, child and people standing

Հետևեք մեզ նաև Telegram-ում