ԵՄ-ն պատրաստ է օժանդակել սահմանային խնդրի խաղաղ լուծմանը

ԵՄ-ն պատրաստ է օժանդակել սահմանային խնդրի խաղաղ լուծմանը

Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը եւ տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաեւ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում