Երևանի կոնկրետ փողոցներում պետք է փակ պահել լուսամուտները. քաղաքապետարանը խնդրում է

Երևանի կոնկրետ փողոցներում պետք է փակ պահել լուսամուտները. քաղաքապետարանը խնդրում է

Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։

Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Աշխատանքները կտևեն 5 օր, փողոցների հաջորդականության մասին հավելյալ տեղեկություններ պարբերաբար կտրամադրենք։

Խնդրում ենք հետևել մեր էջի լրահոսին։

Երևանի քաղաքապետարան

Հետևեք մեզ նաև Telegram-ում