«Հեռախոսը վերցրի, տեսանյութը ջնջեցի». Հայկ Սարգսյանը ՝ լրագրողից հեռախոսը գողանալու մասին

«Հեռախոսը վերցրի, տեսանյութը ջնջեցի». Հայկ Սարգսյանը ՝ լրագրողից հեռախոսը գողանալու մասին

Երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ ես ոչ աշխատանքային ժամին քաղաքում էի, ընկերներիս հետ, նկատեցի, որ ինչ-որ կին ինձ ու իմ ընկերներին հեռվից նկարում է, մոտենում է մեզ՝ նկարելով։ Դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ ընկերներիս։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։

Պատգամավորը նշեց, թե լրագրողը շարունակել է հարցեր ուղղել, ինքն էլ վերցրել է հեռախոսը, ջնջել է տեսանյութը՝ իր խոսքով՝ իր կամքից անկախ․ «Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում