AM | RU
USD
EUR
RUB

Աբովյան փողոցում սպանություն կատարած անձը 23-ամյա Ալեքսանդր Բուզմառևն է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

 

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։

Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Անհրաժեշտ էր պարզել, թե սպանությունը կատարած անձը երբ և որտեղից էր եկել Աբովյան փողոց, ինչպես և դեպքից հետո ուր էր գնացել, ինչն արվեց կարճ ժամանակում։

Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացու փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։

Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։ Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։

Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

 

Լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Սևանա լճի մակարդակը կրկին իջել է «Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ Ստորագրվել է Բաքվի դեկլարացիան Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցվել Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում հանդես կգա նախաձեռնությամբ․ Արթուր Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հակադարձում է Ադրբեջանին Ի՞նչ նպատակներ է հետապնդում կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական պաշտոնական «վայնասունը» Մատաղիսում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ռեկորդային շոգ։ Հայաստանում աճել է հրդեհների թիվը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ Ի՞նչ առաջարկ են արել Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական Երևանին Գազ չի լինելու. մանրամասներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 8 նոր դեպք Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ Արցախի հյուսիսում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել․ ԱՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ» Գյուղացիները խուճապի մեջ են. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել. «Ժողովուրդ» Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում Ովքեր են ընտրվել ԱԺ նախագահ, փոխնախագահներ. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ» Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ» Իշխանական կայֆերի մեջ է. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից Իշխանությունները փորձում են փակել պատերազմի դաժան էջը. Տիգրան Աբրահամյան Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք․ Հունաստանի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan