AM | RU
USD
EUR
RUB

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատն ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ կառավարությունը, իր հերթին, սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

«Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերը Արցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲ Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը. տեսանյութ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Կրակային դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով Բերձորի Սբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերը․ տեսանյութ 54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». թուրք պաշտոնյա Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. Հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ. Tert.am Ոստիկանությունը կրակ է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են գալիս. Ջերմաստիճանը կբարձրանա Արցախի նախագահը զորացրման հրամանագիր է ստորագրել Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին ահազանգել է, որ իրեն ծեծի են ենթարկել ու երկաթե ձողերով կոտրել Mercedes-ը ՊՆ-ն՝ Վայոց ձորի ուղղությամբ կրակոցների մասին Գիշերը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել․ Արցախի ՊՆ Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ տեսանյութ Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրո Բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին. «Հրապարակ» Ոսկու և արծաթի գներն աճել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan