Ինչու՞ Փաշինյանի համերկրացիները չհարամեցին նրա հակառակորդի հանդիպումը. «Հրապարակ»

Ինչու՞ Փաշինյանի համերկրացիները չհարամեցին նրա հակառակորդի հանդիպումը. «Հրապարակ»

2 օր առաջ Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջեւանի մշակույթի տան դահլիճում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր ակտիվի հետ։ Չնայած մտահոգություններին, թե սադրիչները կխափանեն հանդիպումը, ամեն ինչ անցել է խաղաղ մթնոլորտում։ Դահլիճը մոտ 350 հոգանոց է, սակայն ոտքի վրա կանգնած մարդիկ են եղել։ Քաղաքային իշխանությունը դահլիճը տրամադրել է ավագանու որոշմամբ՝ ժամը 20 հազար դրամով, վարձակալել են 4 ժամով։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատահել, որ Փաշինյանի համերկրացիները չեն հարամել նրա ոխերիմ հակառակորդի հանդիպումը։ Մեր աղբյուրը բացատրեց․ «Դուխ չունեին, նախապես զգուշացրել էինք, որ մի թեթեւ քայլ, ու Նիկոլին Երեւանում խայտառակելու ենք»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում