ԱԱԾ-ում մթնոլորտը չափազանց լարված է. Գաբրիելյանով

ԱԱԾ-ում մթնոլորտը չափազանց լարված է. Գաբրիելյանով

Փաշինյանի և ԱԱԾ-ի շրջապատում իմ աղբյուրները պատմում են, որ հայկական գրասենյակում լուրջ աղմկոտ վիճաբանություն է ծագել։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովը:

«ԱԱԾ տնօրենը վրդովված է Փաշինյանի պահվածքից, բայց դեռ լռում է։ Նիկոլը խախտել է տասնյակ տարիներ չեկիստների մոտ ձևավորված բոլոր գրված ու չգրված կանոնները։

Ահա մի քանի օրինակ.

ՀՀ ԱԱԾ 4-րդ դեպարտամենտի աշխատակից Արթուր Գևորգյանը, ով համակարգում է սոցիալական ցանցերում քարոզչական աշխատանքը, իր անմիջական ղեկավար Ավագ Մարգարյանի կողմից հանձնարարություն է ստացել նախապատրաստել և տարածել մի շարք վարկաբեկող կեղծիքներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս առաջնորդների և մասնակիցների հասցեին:

Ինչպես հայտնում է ԱԱԾ-ում իմ աղբյուրը, Գևորգյանը նոր առաջադրանքին առանց խանդավառության է վերաբերվել, և ղեկավարությունը ստիպված է եղել համոզել նրան և «ավանսով» նշանակել վարչության պետի տեղակալ, որպեսզի ինչ-որ կերպ շահագրգռի նրան։ Ընդհանուր առմամբ, ըստ իմ աղբյուրների, ԱԱԾ-ում մթնոլորտը չափազանց լարված է։ ԱԱԾ-ում լիակատար անվստահություն կա Փաշինյանի նկատմամբ։

Ղեկավարությունը հասկանում է, որ Փաշինյանի նկատմամբ ատելությունը ուր որ է սկսվելու է տարածվել նաև ԱԱԾ գեներալիտետի շրջանում։ ԱԱԾ միջանցքներում վրդովմունքով են քննարկում, որ Նիկոլը գաղտնի հրահանգել է օպերատիվ-տեխնիկական վարչության պետ Կարեն Ղարիբյանին (ով նրա թիկնապահ Ղազար Ղազարյանի ազգականն է) դուրս գրել և անձամբ զեկուցել նրան քաղաքական գործիչների գաղտնալսման արդյունքները, բայց այնպես անել, որ ծառայության տնօրենն այդ մասին չիմանա։

Սպաները բարկանում են, որ ԱԱԾ տնօրենն ամեն ինչ գիտի, բայց վախկոտաբար սատարում է Փաշինյանին։

Ինչպես խոստացել էի, ամեն գաղտնի բան ակնհայտ կդառնա»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում