Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հունիսի 7-ին կայացած հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լե Դրիանը եւ Հայկո Մաասը քննարկել էին նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ին հայտարարությունների դրույթների կատարման ընթացքը:

 «Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարեւորությունը եւ առաջացող տարաձայնությունները քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացում: Ռուսական կողմից նշվել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավվում հնարավոր է միայն Բաքվի եւ Երեւանի համաձայնությամբ», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում