Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

armeniasputnik.am-ը գրում է.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։

Yereva.today-ի տեղեկություններով՝  մի քանի օր առաջ մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը: Սողոմոնյանի խոսքով, Քոչարյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում