Հայաստանում առաջինն ընտրակաշառք բաժանած «հեղափոխական-օլիգարխը»

Հայաստանում առաջինն ընտրակաշառք բաժանած «հեղափոխական-օլիգարխը»

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում հանգրվանած, նախկինում ԲՀԿ-ով խորհրդարան անցած Գուրգեն Արսենյանը, որը սպառնում է, որ ուզում է պատգամավոր դառնալ, որ «հերները անիծի» (ենթադրաբար, ի նկատի ունի նախկին նախագահներին), պարզվում է, որ Հայաստանում ինստիտուցիոնալ ընտրակաշառք բաժանելու քաղաքական «հայրն է»։

Շատերը կհիշեն 2003 թ․-ի նախագահական ընտրությունները, երբ իր գլխավորած Միավորված աշխատանքային կուսակցությունը, ի զարմանս բոլորի, անցավ խորհրդարան։ Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան եղկելի ու ատելի նախկին իշխանությունների օրոք Գուրգեն Արսենյանը կարողացավ մտնել խորհրդարան այն էլ բացարձակապես անհայտ քաղաքական ուժի գլխավորությամբ։ Այդ ինչպես ստացվեց, որ ջավախահայության լայն աջակցությունը վայելող «Հզոր Հայրենիք» կուսակցությունը, որի խորհրդարան հայտնվելն այդ օրերին բացարձակ կասկած չէր հարուցում, վերջին վայրկյանին աննշան ձայներ չհավաքեց, իսկ դրա փոխարեն Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը դարձավ խորհրդարանի հայտնությունը։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Այդ օրերի մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, որ ՄԱԿ-ը Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ լայնամասշտաբ ընտրակաշառք էր բաժանում՝ մասնավորապես, Գեղարքունիքի մարզում։ Ու եթե հավատանք այդ լուրերին, ի՞նչպես է ստացվում, որ նույն Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք նա կարողացավ մարդկանց փող բաժանել ու անպատիժ մնալ, թե՞ վայելում էր օրվա իշխանությունների համակրանքը։

Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան քննադատված ընտրակաշառքների ինստիտուցիոնալ կնքահայրը, փաստորեն, տարիների ընթացքում տրանսֆորմացվեց ու դարձավ իրական հեղափոխական, որը կարծես մոռացել է իր անցյալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում