Պետգույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ Սև շենքի վաճառքի հարցը քննարկման փուլում է․ Կառլեն Խաչատրյան

Պետգույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ Սև շենքի վաճառքի հարցը քննարկման փուլում է․ Կառլեն Խաչատրյան

Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ իշխանությունը ուզում է վաճառել բուհերի շենքերը։ Երբ որոշ համալսարանականներ ընդվզեցին, ասեցին, թե սխալ ենք հասկացել, նպատակը վեհ է, ունենալու ենք աշխարհում նմանը չունեցող ակադեմիական քաղաք և այլն։ Ավելին՝ մեզ մեղադրում էին կեղծ լուրեր տարածելու մեջ։
Հիմա ամենաշոկայինը․ ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը հաստատում է, որ ԵՊՀ-ի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող, Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ՍԵՎ ՇԵՆՔԻ վաճառքի հարցը քննարկման փուլում է:
Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ քննարկում են ԵՊՀ-ի մասնաշենքը հյուրանոց դարձնելու առաջարկը։
Հիմա գոնե պարզ է չէ՞, թե ԵՊՀ-ում ինչու են կառավարման ճգնաժամ ստեղծել, ինչու համալսարանը ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, ինչու հոգաբարձուների խորհուրդ չունի, ինչու իրենց թեկնածուին հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել չկարողանալուց հետո, ոչ միայն լուծարեցին հոգաբարձուների խորհուրդը, այլև նախաձեռնվեց հոգաբարձուների խորհրդում համալսարանի ներկայացուցիչների քանակի անհամաչափ նվազեցման ԱՊՕՐԻՆԻ գործընթաց։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և բազմաթիվ նվիրյալ համալսարանականների դիքորոշումը․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՈՐԲԻ ԳԼՈւԽ ՉԷ, ՈՐ ՈՎ ԻՆՉՊԵՍ ՈւԶԵՆԱ ԽՈւԶԻ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում