Տիգրան Ավինյանը՝ ԱԳՆ փոխնախարարների և Արա Այվազյանի հրաժարականների մասին

Տիգրան Ավինյանը՝ ԱԳՆ փոխնախարարների և Արա Այվազյանի հրաժարականների մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե ինչու չի ստորգրել Արտքաին գործերի փոխնախարարներից մեկի դիմումը:

«Չէր կարող ԱԳՆ-ում առհասարակ պարտականություններ կատարող չլիներ, դա է հիմնական պատճառը: Ինչ վերաբերում է պարոն Այվազյանի բարձրաձայնած խնդիրներին՝ հիմնականում բոլոր մեկնաբանությունները պետք է փորձեք իրենից ստանալ, բայց ուզում եմ մի շատ կարևոր փաստ արձանագրենք մենք միասին՝ մայիսի 12-ից սկսած, գրեթե ամենօրյա ռեժիմով, մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր և ԱԳՆ-ն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում էր և այդ նիստերին քննարկվել ենք բոլոր հարցերը, և այն որոշումները, որոնք որ կայացվել են՝ կայացվել են հենց այդ նիստերին, և բոլոր քննարկումները, որոնք որ մենք ունեցել ենք, ԱԽ բոլոր անդամները դրա մասին տեղեկացված են եղել, ես դա վստահաբար եմ ձեզ տեղեկացնում»,-նշեց փոխվարչապետը:

Ըստ Տիգրան Ավինյանի՝ Արա Այվազյանը պետք է հայտնի ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ անհամաձայնություն, թե՞ ոչ: Նա ասաց, որ բոլոր որոշումները որոնք որ կայացվել են, քննարկում եղել է համաձայնության և անհամաձայնության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիս 8-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որով պաշտոնից ազատել է ԱԳ նախարարի 3 տեղակալներին։ Որոշումը ստորագրել է վարչապետին փոխարինող, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաժարական են ներկայացրել նախարարի 4 տեղակալները, սակայն Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում դեռևես չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում