AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանն ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:

Լրահոս
Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը հայտարարություն է տարածել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Կրակոցներ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու մասին Ի՞նչ տեղի կունենա, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն մանդատները. պարզաբանում է Աթանեսյանը «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան Բայրամովը՝ Երևանից ունեցած ակնկալիքների մասին Ով, որ մարզում է առավելագույն ձայներ հավաքել Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. գիշերը ձերբակալել են Մանախին Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել Ադրբեջանը Հայաստանից գումարային փոխհատուցում է պահանջում Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը Հայ ժողովուրդը պարտվեց ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր․ խախտումներն ահռելի էին․ Էլիբեգովա Տիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Որ ուժը քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից ԿԸՀ պաշտոնական կայքի վերջին տվյալները Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան Մեղրին ընտրել է Նիկոլ Փաշինյանին 946 ընտրատեղամասերի արդյունքը «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Ընտրության արդյունքները 706 տեղամասերում Ընտրության արդյունքները 607 տեղամասերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan